News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բունդեսթագը հունվարի 19-ին միաձայն հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն՝ ծանր հիվանդները կարող են դեղատանը բժշկի դեղատոմսով կանեփի հիմքով պատրաստված դեղեր գնել։ Այդ ծախսերը կծածկեն պարտադիր բժշկական ապահովագրության դրամարկղերը, փոխանցում է DW–ն։

Մինչեւ այս պահը դա թույլատրվում էր միայն ծայրահեղ ծանր դեպքերում, ընդ որում, հիվանդները պետք է իրենք ամբողջովին վճարեին դեղերի համար։ 2016-ին ամբողջ Գերմանիայում 647 նման թույլտվություն են տվել։

Դեղատներին կանեփով ապահովելու համար Գերմանիայում կթույլատրեն բժշկական նպատակներով կանեփ աճեցնել։ Իսկ մինչ այդ կթույլատրվի դրա ներմուծումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ