WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն անցյալ շաբաթ խոստացել էր համաձայնել ԱՄՆ արտահանձնմանը, եթե կազմակերպության իրազեկիչ Չելսի Մենինգին ներում շնորհվի, որոշել է չանել դա։ Ներում չի շնորհվել, Բարաք Օբաման ուղղակի կրճատել է նրա ազատազրկման ժամկետը, հայտնում է BBC–ն։
Այն մասին, որ Ասանժը «հրաժարվել է իր խոստումից», գրում է АP–ը։ Գործակալությունը կապվել է WikiLeaks–ի հիմնադրի փաստաբանների հետ, որոնք պարզաբանել են, որ Ասանժը կհանձնվեր ԱՄՆ իշխանություններին, եթե 35 տարվա բանտարկության դատապարտված Մենինգին անհապաղ ազատ արձակեին։
Հունվարի 17-ին Օբաման մեղմել էր Չելսի Մենինգի պատիժը։ Նա 2045 թվականի փոխարեն ազատության մեջ կհայտնվի 2017-ի մայիսի 17-ին։