News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը առնչվող միջոցառումները մեկնարկելու են հինգշաբթի եւ տեւելու են 3 օր, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»–ը։

Հինգշաբթի օրվա երկրորդ կեսին Դոլադ Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փեյսը կմասնակցեն ծաղկեպսակների տեղադրման արարողությանը Առլինգթոնի ազգային գերեզմանատանը, որտեղ թաղված են ավելի քան 400 հազար զինվորականներ եւ նրանց ընտանիքների անդամները։

Դրանից հետո Թրամփը հանդես կգա ճառով Լինքոլնի հուշահամալիրի մոտ, իսկ երեկոյան նորընտիր վարչախմբի անդամները կմասնակցեն քարոզարշավի հովանավորների հետ մոմերով ընթրիքին, որը կկայանա  Վաշինգտոնի Յունիոն–Սթեյշն կայարանի հատուկ դահլիճում։

Ուրբաթ օրը, հունվարի 20–ը, կդառնա նախագահ Բարաք Օբամայից Դոնալդ Թրամփին իշխանության փոխանցման օրը։ Թրամփը եւ նրա ընտանիքը առավոտյան կմասնակցեն  առավոտյան ծեսին, ապա Թրամփը եւ նրա կին Մելանիան  կմեկնեն Սպիտակ տուն՝ Բարաք եւ Միշել Օբամաների հետ մեկ գավաթ սուրճ ըմպելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ