News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հունվարի 19-ին ժամը 19.00-ի դրությամբ անցանելի են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի մինչեւ 17-րդ կմ-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ եւ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:

Լոռու (բացի Սպիտակ քաղաքից) եւ Տավուշի մարզերում (բացի Նոյեմբերյան քաղաքից) առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար փակ է:

Տպել
Ամենաշատ