News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի ընտրության կապակցությամբ սկզբնական հրճվանքը Կրեմլում փոխվել է թերահավատության: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով  Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Կրեմլում, համաձայն Bloomberg-ի, արդեն այնքան էլ համոզված չեն, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները Թրամփի օրոք հնարավոր կլինի շտկել կարճ ժամանակում։ «Սկզբնական հրճվանքը, թե Սպիտակ տանն է հայտնվել Վլադիմիր Պուտինի կողմնակիցը, Կրեմլում փոխվել է թերահավատության»,- ռուսաստանցձ 4 բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքն է վկայակոչում Bloomberg-ը։

Մոսկվայի տրամադրությունների փոփոխության պատճառը Միացյալ Նահանգների ընտրված նախագահի որոշ հայտարարություններն են։ Մասնավորապես, ԱՄՆ-ի միջուկային ներուժը հզորացնելու, ինչպես նաեւ եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմումը զինաթափման շուրջ բանակցությունների հետ կապելու մասին Թրամփի հայտարարությունները։

«Կրեմլում Թրամփից ակնկալիքների առումով լուրջ փոփոխություն կա»,- Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետ Ալեքսեյ Չենսակովի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ «Ռուսաստանի ղեկավարությունն այժմ հստակ տեսնում է, որ հարաբերությունների վերականգնումը դյուրին գործ չի լինելու»,- ասել է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ