News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան կդառնա «առեւտրի համաշխարհային առաջատարը»։ Այս մասին Դավոսում ընթացող համաշխահային տնտեսական համաժողովում ելույթում հայտարարել է Մեծ Բրտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

Նրա խոսքով, աշխարհը վայելում է «հարստության աննախադեպ մի մակարդակ», սակայն շատ մարդիկ համարում են, որ դա «իրենց համար չէ»։  Աշխարհի քաղաքական ու տնտեսական սերուցքը պետք է պայքարի գլոբալիզացիայի, ազատականության եւ ազատ առեւտրի նկատմամբ հակզդեցության դեմ, քանի որ «բաժանման եւ հուսահատության» քաղաքականությունը ընտրած առաջնորդները ցանկանում են միայն օգտվել իրավիճակից։

«Մեծ գլոբալիզացիայի մասին խոսակցությունները կարող են վախեցնել մարդկանց։ Շատերի համար սա նշանակում է, որ իրենց աշխատատեղերը կգրավեն օտարերկրացիները, իսկ աշխատավարձը կկրճատվի։ Այդպիսով, այդ մարդկանց պատկերացմամբ, իրենք հետեւելու են նրան, թե ինչպես են ուրիշները բարգավաճում՝ խաղալով ուրիշ կանոններով, մինչդեռ իրենց համար կյանքը պայքար է»,- նշել է Թերեզա Մեյը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ