News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի հետ կապված գրառում է կատարել Twitter-ում։

Մարգար Եսայանը գրել է․ «Հրանտ Դինքին մեզնից հեռացնողների հետքը բաց չենք թողնելու, նրանց արդարադատության առաջ ենք կանգնեցնելու։ Միեւնույն ժամանակ չենք մոռանալու միասնական լինելու Դինքի լեզուն։ Լույսի մեջ հանգչիր, ախպարիկ»։

Նշենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց սպանվել է «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ