News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 «Կարմիր բերետներ» կազմակերպությունը միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ ՀԴԿ-ի դաշինքին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Կարմիր բերետներ» կազմակերպության տարածած հայտարարությունից:

«Հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդման, եւ հանուն մեր երկրի քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ապահովման՝ մեզ քաղաքական ու տնտեսական կյանքի առաջընթաց է պետք։ Դա է հանրության ճնշող մեծամասնության պահանջը։ Շատ լավ հասկանալով, որ այդ պահանջն իրականացնելու պատմական պահը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են՝ «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը կոչ է անում հասարակական ու քաղաքական ուժերին գնալ լայն համախմբման եւ հասնել դրական փոփոխությունների։Մենք ողջունում ենք եւ միանում «Համախմբում» կուսակցության, «Երրորդ հանրապետություն» կուսակցության եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ստեղծած դաշինքին եւ հույս հայտնում, որ դաշինքն այդ կընդլայնվի՝ ստանձնելով փոփոխությունների դրոշակակրի դերը։ Ապրիլի 2-ին նշանակված ընտրություններն իրենց մեջ խորհուրդ են պարունակում։Մեր զինվորների ու սպաների թափված արյունը պարտավորեցնում է բոլորիս։ Քառօրյա մարտերից մեկ տարի անց մենք ներքին կյանքում հաղթանակ պետք է տանենք եւ տեր կանգնենք մեր անկախությանը։ «Կարմիր բերետներ» ռազմահայրենասիրական կազմակերպության խորհուրդ»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահն է Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ