News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի քննարկման մասնակիցներից ոչ մեկը չէր հերքում Ցեղասպանության փաստը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Դանիայում բնակվող ակտիվիստ Անահիտ Կարապետյանը։

Պատգամավորներից շատերը, սակայն, նշում էին, թե քաղաքական գործիչները չպետք է գնահատական տան այդ իրադարձություններին, որ պետք է հարցը թողնել պատմաբաններին։ «Բանաձեւը ներկայացնողները փաստում էին, որ պատմաբանները արդեն տվել են համապատասխան գնահատականները»,- նշել է Անահիտ Կարապետյանը։

Նրա համոմզամբ, այստեղ մեկ այլ խնդիր կա։ «Դանիայում նշում են Ողջակիզման զոհերի հիշատակի օրը։ Ինչո՞ւ կարելի է ընդունել Հոլոքոստը, իսկ Ցեղասպանություն ընդհանրապես պետք չէ քննարկել։ Այս հարցին որոշ պատգամավորներ փորձում էին չպատասխանել»,- պատմեց Անահիտ Կարապետյանը։

Քննարկման ընթացքում, նրա խոսքով, հնչեց նաեւ բանաձեւի նախագծի տեքստից «ցեղասպանություն» բառը եւ քննարկել Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատության հարցերը։ «Այսինքն փորձ արվեց Հայկական հարցը օգտագործելով, ավելի շուտ քննադատել Էրդողանի քաղաքականությունը։ Մեզ համար ավելի շահեկան է, որ բանաձեւը այդ տարբերակով ընդհանրապես չընդունվի, քանի որ այն ենթարկվել է փոփոխությունների եւ այժմ Հայկական հարցի հետ ոչ մի առնչություն չունի»,- շեշտեց ակտիվիստը։

Բանաձեւի շուրջ քվեարկությունը Դանիայի խորհրդարանում կայանալու է հունվարի 26-ին։ Հուսով եմ, բանաձեւը այդ տեսքով չի ընդունվի, քանի որ հնչում էին առաջարկներ հանել «ցեղասպանություն» եւ «դատապարտում» բառերը։ Ելույթ ունեցող բոլոր պատգամավորները օգտագործում էին «ցեղասպանություն» եզրույթը եւ նշում, թե այցելել են Հայաստան եւ Թուրքիա ու գիտեն, որ Ցեղասպանություն եղել է։ Սարսափելին հենց դա էր, որ ոչ ոք չէր հերքում Ցեղասպանության փաստը»,- եզրափակեց Անահիտ Կարապետյանը։ 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի նախագիծը, որ ներկայացրել էին «Alternativet» եւ «Enhedslisten» կուսակցությունները։ Բանաձեւի հեղինակներն են պատգամավորներ Նիկոլայ Վիլումսենը եւ Ռասմուս Նորքվիստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ