News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողության ժամանակ ձեռքը կդնի Աբրահամ Լինքոլնին պատկանող Աստվածաշնչի վրա, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Independent-ին։

Բացի այդ, Թրամփը նաեւ երկրորդ Աստվածաշունչն է ընտրել, որը մայրը նվիրել իրեն 1955 թվականին կիրակնօրյա դպրոցն ավարտելու առթիվ։  Մեկնաբանելով Թրամփի ընտրությունը, երդմնակալության կոմիտեի ղեկավար Թոմ Բարակը նշել է. «Արտասանելով 156 տարի առաջ հնչած երդման բառերը, ընտրված Թրամփը ձեռքը դնելու երկու Աստվածաշնչի վրա՝ մեկը հատուկ նշանակություն ունի իր ընտանիքի, մյուսը՝ մեր ամբողւժջ երկրի համար»։

Լինքոլնի Աստվածաշունչը ձեռք էր բերվել ԱՄՆ-ի 16-րդ նախագահի երդմնակալության համար 1861 թվականին։ Մինչեւ Թրամփը դրա վրա երդում են տվել միայն Լինքոլնը եւ երկու անգամ Բարաք Օբաման։

Փոխնախագահ Փենսը նախընտրել է Ռեյգանի Աստվածաշունչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ