News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Washington Post պարբերականի վերլուծաբանների հաշվարկներով՝ 175-ից 200 միլիոն դոլար կարժենա Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։ Այդ գումարը ներառում է պոշտոնական երեկույթները, ընթրիքները, համերգ, երդմնակալության բուն արարողությունը, շքերթ, անվտանգության 28 հազար ոստիկանների, զինվորականների ու հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից անվտանգության ապահովումը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Սպասվում է, որ մայրաքաղաք կժամանի մի քանի միլիոն մարդ։ Վաշինգտոնյան բարերը, ռեստորաններն ու թանգարաններն առաջարկում են երդմնակալությունը տոնել հենց իրենց մոտ։

Ժուռնալիստիկայի եւ լուրերի «Newseum» թանգարանում շուրջ երկու հազար մարդ նախապես ամրագրել են իրենց տեղերը։ «Դա մեծ տոն է լինելու. խմիչք եւ ուտելիք մի ամբողջ օր։ Ամենը հարմարեցված է ճանապարհորդական նավի սկզբունքով՝ ձեռքի տակ, որպեսզի մարդ չշեղվի հեռարձակման դիտումից»,- նշում է «Newseum»-ի մենեջերը։

ԱՄՆ-ի 26-րդ նախահագ Թեոդոր Ռուզվելտի պատվին անվանակոչված «Teddy and the Bully Bar»-ում ուրախ կտեսնեն տեսնել բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից։

«Մենք ապաքաղաքական ենք։ Միջոցառումներ ենք նախատեսում ինչպես նշել ցանկացողների, այնպես էլ՝ նրանց համար, ովքեր տոնական տրամադրություն այդքան էլ չունեն», «Ամերիկայի ձայն»-ին պատմել է սեփականատերը։

Ինչ երդմնակալություն՝ առանց հուշանվերների. շոկոլադ, գլխարկներ ու պայուսակներ, կրծքանշաններ եւ այլն։

«Մեծ պահանջարկ է վայելում հատկապես Թրամփի հայտնի խոսքերով գլխարկը՝ «Ամերիկան կրկին դարձնենք մեծ պետություն»,- պատմում է “Stars and stripes” խանութի սեփականատեր Կադրի Իսմայիլը։

Անկախ քաղաքական նախապատվություններից, Միացյալ Նահանգների մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար ստեղծված են ամենատարբեր հնարավորությունները երդմնակալության արարորություն առավելագույն տպավորություններ ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ