News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեկ ամիս է, ինչ պատրաստվում եմ  քեզ համար Բեռլինի թատրոնում հունվարի 19-ին կազմակերպվելիք հիշատակությանը՝ կարդալով քո կյանքի պատմությունները, քո մասին գրքերը, լսում քո հարցազրույցները։ Նման տողերով է սկսել իր հերթական հրապարակումը թուրքական ընդդիմադիր Cumhuriyet պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը։

Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի հետ կապված իր հրապարակման մեջ Ջան Դյունդարը նամակի ձեւով դիմել է Հրանտ Դինքին։ «Այսօրվա վախի մթնոլորտում քո պայքարի պատմությունը կարդալը մարդու մոտ խիզախություն է ծնում։

Միայնակ դուրս էիր եկել պետության, Սփյուռքի, եկեղեցու դեմ՝ ասելով՝ դուք սխալվում եք՝ դրանով քեզ թիրախ դարձնելով։
Քո այդ աղավնու անհանգստությունն էլ հասկանում եմ, չնայած համառորեն քաղաքում միայնակ շրջում էիր։

Երբ գրում էիր, թե այս երկրում աղավնիներին չեն դիպչում, դրան հավատո՞ւմ էիր։ 
Երբեւէ կերազեիր, որ քո հետեւից տասնյակ հազարավորը կքայլեն՝ ասելով․ «բոլորս հայ ենք»։ Քո ապրած ժամանակ երազածդ իրականություն դարձրեցիր քո մահով։ Դա կարող էիր մտածե՞լ»,-գրել է Ջան Դյունդարը։

Տպել
Ամենաշատ