News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2016 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ սահմանել է ԱԺ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում  կուսակցությունների եւ նախընտրական դաշինքների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը. Խոսքը ռեյտինգայհին ընտրացուցակների մասին է:

Թիվ 4 ընտրատարածքը, որն ընդգրկում է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները, քաղաքական շրջանակներում արդեն կնքվել է «մահվան խումբ» սպորտային տերմինով: Սա նշանակում է, որ այս ընտրատարածքը լինելու է ամենաինտրիգայիններից մեկը, որտեղ կատաղի մրցակցության են դուրս գալու ռեյտինգայինները: Այս ընտրատարածքում յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է ներկայացնել թեկնածուների ցուցակ՝ առավելագույնը 13 մարդուց բաղկացած:

«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կառաջադրվի ՀՀ ռեյտինգային ցուցակով այս ընտրատարածքից: Չի բացառվում, որ ՀՀԿ-ից այստեղ նրա հետ մրցի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը եւս կառաջադրվի այս տարածքից (Գագիկ Ծառուկյանի դաշինքից):

Գործարար Խաչատուր Սուքիասյանը, եթե առաջադրվի, ապա ընտրելու է հենց այս ընտրատարածքը: Նրա «պրոտեժեն»՝ «Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանը եւս այս տարածքում կառաջադրվի: Չի բացառվում, որ ՀԱԿ-ից այստեղ առաջադրվի նաեւ ՀԱԿ-ի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, ինչպես նաեւ ԲՀԿ նախագահ Նարիա Զոհրաբյանը:  Սա թեկնածուների այն նվազագույն ցանկն է, որի մասին խոսում են քաղաքական շրջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է...
Ամենաշատ