News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Աֆրիկայի Միացյալ զինված ուժերը հայտարարել են, որ դադարեցնում են Գամբիայում նախագահական ճգնաժամի լուծման նկատակով սկսված ռազմական գործողությունը, որպեսզի իրավիճակը միջազգային հանրության միջնորդությամբ խաղաղ կարգավորելու վերջին փորձն անեն: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նոր բանակցությունները գլխավորելու է Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն, քանի որ Գամբիայի հեռացող նախագահ Յախյա Ջամեի եւ Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզի միջեւ քննարկումները երեկ երեկոյան փակուղի են մտել:

Նախօրեին Սենեգալի զինված ուժերը հայտարարել էին հարեւան Գամբիա ներխուժելու մասին՝ այդ երկրի ընտրություններում հաղթած ընդդիմության թեկնածու Ադամ Բարոուին իշխանության փոխանցումն ապահովելու համար:

Նման քայլ է ձեռնարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն որոշման ֆոնին, որը սատարել է Գամբիա Սենեգալի ներխուժումը: Փաստաթղթին կողմ են քվեարկել ԱԽ-ի անդամ բոլոր 15 պետությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ