News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում բախումներ են գրանցվել ոստիկանության եւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների միջեւ, որոնք բողոքի ակցիայի են հավաքվել:

Ականատեսների վկայությամբ՝ բախումները սկսվել են Մամուլի ազգային ակումբի շենքի մոտ, որտեղ Թրամփի կողմնակիցները երդմնակալության նախաշեմին հանդիսավոր ընթրիքի էին հավաքվել: Այս մասին հաղորդում է DW-ն:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ մահակներ է կիրառել, իսկ ցուցարարները ծխաբեր միջոցներ են օգտագործել: Հաղորդվում է առնվազն մեկ ցուցարարի վիրավորվելու մասին:

Ավելի վաղ Թրամփի դեմ բազմահազարանոց ցույց է անցկացվել Նյու Յորքում: Դրան մասնակցել են նաեւ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, հոլիվուդյան աստղեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ