News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկան ԱՄՆ է արտահանձնել ամենահայտնի նարկոբարոններից Գաճաճ մականունով Խոակին Գուսմանին: Այստեղ նա մեղադրվում է խոշոր խմբաքանակով թմրանյութերի մաքսանենգության եւ սպանության մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Մեքսիկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գաճաճին նկատել են Սյուդադ Խուարես օդանավակայանում: Առայժմ հայտնի չէ, թե ուր են տանելու նարկոբարոնին:

Գուսմանի արտահանձնման հայցով Մեքսիկայի իշխանություններին են դիմել Քալիֆորնիա եւ Թեխաս նահանգները: Առայժմ հայտնի չէ, թե հատկապես ուր կտանեն Գաճաճին: ԱՄՆ դատախազությունը Մեքսիկային խոստացել է, որ նրա նկատմամբ մահապատիժ չի կիրառվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ