News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չնայած գլոբալիզացիայի եւ տեխնիկական առաջընթացի տպավորիչ արդյունքներին, համաշխարհային հարստության վիթխարի աճին, մարդկանց կենսապայմանների բարելավմանը եւ աղքատության ծավալների կտրուկ կրճատմանը, բազմիցս մեծացել է նաեւ անհավասարությունը: Տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ձեռքբերումների շնորհիվ այդ մասին գիտեն նույնիսկ մոլորակի ամենահեռավոր անկյուններում ապրող մարդիկ: Դա հիասթափություն է առաջացնում, որն, իր հերթին, խափանում է ոչ միայն քաղաքական ինստիտուտների, այլեւ միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահությունը, ինչպիսին ՄԱԿ-ն է: Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

Նա մեծ ուշադրություն է հատկացրել ՄԱԿ-ի աշխատանքին կանխող դիվանագիտության ասպարեզում՝ հայտարարելով, որ հակամարտության լավագույն կանխարգելումը կայուն զարգացումն է: Գուտերիշը կոչ է արել կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը եւ բիզնեսին միասին աշխատել, որպեսզի կայուն զարգացման նպատակները եւ կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրն իրականություն դառնան:

Գործարար շրջանակների ներկայացուցիչներին դիմելով՝ ՄԱԿ ղեկավարն ասել է, որ գոյություն ունի բիզնեսի առաջնայնությունները միջազգային հանրության հիմնական նպատակների հետ համաձայնեցնելու անհրաժեշտություն, ինչպիսին են կայուն զարգացման նպատակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ