News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկացի եւ իռլանդացի գիտնականները համաշխարհային օվկիանոսի մակարդակի աղետալի բարձրացումը հնարավոր են համարում առաջիկա՝ ըստ երկրաբանական չափումների մի քանի հարյուր կամ հազար տարի ժամանակում: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում, փոխանցում է EurekAlert!-ը:

Մասնագետները ցույց են տվել, որ համաշխարհային օվկիանոսի մակերեւույթի ջերմաստիճանը վերջին խոշոր միջսառցային ժամանակաշրջանում, մոտ 116-129 հազար տարի առաջ, գրեթե համընկել է ժամանակակից ջերմաստիճանին: Դրա հետ մեկտեղ, գրեթե այդ ժամանակաշրջանում ծովի մակարդակը 6-9 մետրով ավելի բարձր է եղել, քան հիմա:

Պարզվել է, որ միջսառցային ժամանակաշրջանի ամենասկզբում՝ մոտ 129 հազար տարի առաջ, համաշխարհային օվկիանոսի մակարդակը մոտ էր 1870-1889 թվականների նիշին:

Այնուհետեւ՝ մոտ 125 հազար տարի առաջ, ծովի մակերեւույթի միջին ջերմաստիճանը աճել է Ցելսիուսի մոտ 0,5 աստիճանով եւ գործնականում համեմատվել է ժամանակակից ցուցանիշին:

Գիտնականներն այս եզրակացությանն են եկել՝ համեմատելով միջսառցային ժամանակաշրջանում ջերմաստիճանի եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի վերաբերյալ եղած տվյալները ժամանակակից ցուցանիշների հետ: Մասնագետները նշել են, որ հետազոտությունը կօգնի լավ հասկանալ այն, թե ծովն ինչպես է արձագանքում գլոբալ տաքացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ