Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 01.22-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի 50 DD 404 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Վ. Դ.-ին եւ ուղեւոր՝ 21-ամյա Գ. Թ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ մինչեւ ժամը 02.01-ը իրականացրել հերթապահություն մինչ ՃՈ աշխատակիցների ժամանելը: