News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերթական անգամ հերքել է ԱՄՆ նախընտրական արշավի ընթացքում Հիլարի Քլինթոնի շտաբի էլեկտրոնային փոստը կոտրելուն Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ այդքան առաջավոր են համարում, բայց ես քիբերոլորտում այդքան առաջավոր չեմ: Այնպես որ, դա ճշմարիտ չէ: Սա մեկ: Երկրորդ՝ ամեն օր Ռուսաստանի Դաշնության թվային համակարգերի վրա հարյուրավոր եւ հազարավոր քիբերհարձակումներ են իրականացվում: Դրանցից ոմանք կատարվում եմ ԱՄՆ տարածքից, տասնյակ հարձակումներ՝ Գերմանիայի տարածքից, տասնյակ հարձակումներ՝ Մեծ Բրիտանիայի տարածքից:  Կարծում եք, որ մեծ համոզվածությամբ դրանք խրախուսում են Վաշինգթոնի, Լոնդոնի կամ Բեռլինի կառավարությունե՞րը: Հավանաբար կասեք՝ ոչ: Այդ մասին խոսք իսկ լինել չի կարող»,- BBC- հետ զրույցում հայտարարել է նա: 

Նրա խոսքով՝ ռուսական կողմը կարծում է, որ «դա կառավարությունների հետ ոչ մի կապ չունի, չնայած մեր տրամադրության տակ եւս վկայություններ կան, որ մեր բանկերի եւ պաշտոնական վեբկայքի վրա որոշ անչափ ագրեսիվ հարձակումների ետեւում կանգնած են որոշ արտասահմանյան հատուկ ծառայությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ