News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել եւ պարզել, թե երբ է մոլորակի վրա ծնվել սիրո զգացմունքը: Մասնագետները հենվել են պրիմատների եւ դելֆինների ուսումնասիրությունների վրա:

Մասնագետները տեսություն են առաջադրել, որի համաձայն՝ սերը մոլորակի վրա առաջացել է այն ժամանակ, երբ արու պրիմատները սկսել են իրենց էգերին ու ձագերին պաշպանել մյուս արուների բռնությունից: Զգացմունքը պաշտպանությունից աստիճանաբար վերածվել է սիրո: Ըստ գիտնականների՝ սիրահարվածությունը, ըստ էության, հիմնված է եղել բնազդի վրա: Նույնն է նաեւ դելֆինների մոտ, որոնք մտավոր զարգացման առումով նման են մարդուն:

Հետազոտողները վստահ են, որ զուգընկերների միջեւ մերձեցումն ու սիրո առաջացումն արուների նախաձեռնությամբ է տեղի ունեցել: Այս տեսությունը մասամբ հաստատում է ուղեղը. սիրահարվածության եւ ծնողական բնազդի արդյունքում գործողությունների համար ուղեղի նույն հատվածն է պատասխանատու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ