News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2016թ.-ի ընթացքում Լոռու մարզում տեղի է ունեցել 842 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 41 եւ մարմնական վնասվածք ստացել 498 մարդ: Այս մասին մարզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովհաննիսյանը` ներկայացնելով նախորդ տարվա հաշվետվությունը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովհաննիսյանի խոսքով, այդ նույն ժամանակահատվածում նյութական վնասի չափը կազմել է 315.256.576 դրամ: 2015 թ.-ի համեմատությամբ՝ մարզում գրանցված դեպքերի եւ պատահարների թիվն աճել է 17,3 %-ով, զոհերի թիվը նվազել 16,3 %-ով, վիրավորների թիվը աճել 22,5 % -ով, իսկ պատճառված նյութական վնասի չափը նվազել է 2.185.186 դրամով:

Մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքներն ամփոփել է տեսչության տեսչական բաժնի պետ Սեդրակ Չոբանյանը:  Նշված ժամանակահատվածում մարզում գրանցվել է 240 հրդեհ, որոնցից 6՝ խոշոր, 4 առավել խոշոր հրդեհներ են եղել: 2015 թ.-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 3-ով: Տեսչությունը խիստ ստուգումներ է անցկացրել բենզա եւ գազալցակայաններում՝ խախտում արձանագրելու դեպքում կազմել արձանագրություն եւ համապատասխան տույժ կիրառել:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ Կ. Բոյաջյանի խոսքով, տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի կողմից իրականացվել է 817 փորձաքննություն: Կ. Բոյաջյանը նշել է, որ կատարված աշխատանքների արդյունքում պարզվել են նաեւ մարզում առկա խնդիրները, որոնցից հիմնականն ու առաջնայինն արտադրական վտանգավոր օբյեկտներն են՝ լեռնահանքային, նավթամթերքների, հեղուկ գազի, բնական գազի, հաստատուն եւ շարժական լցավորման կայանների, ամբարձիչ սրքավորումների ոլորտները: Այդ ուղղությամբ իրականացվել են նաեւ քարոզչական աշխատանքներ, որոնց արդյունքում 40 ԱՎՕ անցել են անհրաժեշտ փորձաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ