Անգլիայի արեւելքում Նորֆոլք կոմսության հիվանդանոցը դատարան է դիմել՝ պահանջելով դուրս վռնդել հիվանդին, որն արդեն ավելի քան 2 տարի զբաղեցնում է հիվանդանոցի մահճակալը։ Նա հիվանդանոցն օգտագործում է հյուրանոցի նման, բողոքում են ականատեսները, հայտնում է BBC–ն։
Տղամարդը, որի անունը չի հրապարակվում բժշկական գաղտնիքի պատճառով, հրաժարվում է լքել Ջեյմս Փեջետի անվան հիվանդանոցը։ Բժիշկներն ասում են, որ իրենց հիվանդը պատրաստ է դուրս գրվել, սակայն նա չի հեռանում։ Դատարան դիմելու որոշումը բժիշկները կայացրել են այն բանից հետո, երբ այլ տարբերակներ չեն մնացել։
Տղամարդը հոսպիտալացվել էր 2014-ի օգոստոսին։