News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ եւ պարտաճանաչ մասնակիցներն առաջիկայում մաքսային մարմնի գործընկերոջ կարգավիճակ կստանան:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դա նրանց մաքսային ձեւակերպումների եւ հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից օգտվելու հնարավորություն կտա: ՊԵԿ նախագահի հրամանով արդեն սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման: Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները ՊԵԿ վերադաս մաքսային մարմին պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ:

Հիշեցնենք, որ ԵՏՄ մաքսային օրենսգրքի 41-րդ, 42-րդ հոդվածներով եւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով լիազորված տնտեսական օպերատորի համար նախատեսված են պարզեցված ընթացակարգեր, մասնավորապես` ԼՏՕ շինություններում, բաց հրապարակներում եւ այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանություն, ապրանքների բացթողում մինչեւ մաքսային հայտարարագիր ներկայացնելը, մաքսային մարմիններին նախնական տեղեկությունների տրամադրում, այդ թվում` ապրանքների բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, բաց հրապարակներում եւ այլ տարածքներում: Լիազորված տնտեսական օպերատորի համար Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված են այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ