News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Uber ընկերությունը, որը բջջային հավելվածի միջոցով տաքսու սպասարկում է իրականացնում, համաձայնվել է 20 մլն դոլար վճարել ԱՄՆ-ում վարորդներին խաբելու գործի կարգավորման շրջանակներում: Այս մասին հայտնում է BBC-ն: 

ԱՄՆ Առեւտրի դաշնային հանձնաժողովը ընկերությանը մեղադրել է վարորդներին աշխատավարձի չափը խաբելու համար, որի հետեւանքով նրանք վնասներ են կրել:

Uber-ը համաձայնվել է ամերիկյան իշխանությունների հետ համատեղ լուծել վարորդներին փոխհատուցում վճարելու լավագույն տարբերակի հարցը: Ի դեպ, ընկերությունը հերքում է խաբեության փաստը, սակայն խոստացել է վարորդների հետ աշխատանքի պրակտիկան բարելավել:

Առեւտրի հանձնաժողովի հետ գործարքը չի նախատեսում, որ ընկերությունը պետք է իր մեղքն ընդունի:

Uber-ի դեմ պահանջը կապված է 2015-ի հունվարից մարտ Craigslist հայտարարությունների կայքում տեղադրված գովազդի հետ, որով ընկերությունը փորձել է վարորդներին ներգրավել աշխատավարձի չափով: Օրինակ՝ Բոստոնում Uber-ը պոտենցիալ վարորդներին առաջարկել է ժամում 25 դոլար: Սակայն, հանձնաժողովի կարծիքով, իրականում աշխատանքի դիմաց այդ չափի աշխատավարձ են ստացել 10 տոկոսից պակաս վարորդներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ