News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի «ABF» կենտրոնում հունվարի 19-ին, տեղի է ունեցել Հրանտ Դինքի մահվան 10-ամյակին նվիրված հիշատակի երեկո, որին մասնակցեցին պատգամավորներ, մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, իր ելույթում անդրադառնալով Դինքի ժառանգությանը, նշեց, որ Հրանտ Դինքն այն եզակի գործիչներից էր, որ Թուրքիայում բաց տեքստով խոսում էր հարեւան ժողովուրդների միջեւ երկխոսության ծավալման անհրաժեշտության մասին, առաջիններից էր, որ չէր վախենում համարձակորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ համոզված լինելով, որ երկու ժողովուրդները կարող են համատեղ ջանքերով հաղթահարել ցեղասպանության հետեւանքները։ Ըստ ՀՀ դեսպանի, այսօր՝ Դինքի սպանությունից մեկ տասնամյակ անց, նրա օրինակով ոգեշնչված շատերն են բարձրացնում նրա պայքարի ջահը հանուն ժողովրդավարության, Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հավասարության եւ մարդու իրավունքների։

Միջոցառմանը ելույթ ունեցան պատգամավոր, Թուրքիայում մարդու իրավունքների հարցով շվեդական կոմիտեի նախագահ Դեսիրե Պետրուսը, շվեդական PEN ասոցիացիայի գլխավոր քարտուղար Աննա Լիվիոն Ինգվարսոնը, Շվեդիայի լրագրողների միության նախագահ Յոնաս Նորդլինգը, «Amnesty International» Շվեդիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Անդրեա Բոդեկուլը, «SvD» օրաթերթի փոխնախագահ Անդերշ Բյորկմանը, Շվեդիայում քրդական համադրող խորհրդի նախագահ Քեյա Իզոլը, Շվեդիայում հայտնի լրագրող Քուրդո Բակշին։

Հուշ-երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան նաեւ շվեդահայ համայնքի ներկայացուցիչներ՝ Շվեդիայում հայկական կազմակերպությունների համադրող խորհրդի նախագահ Արշակ Գավաֆյանը, խորհրդի խոսնակ, ցեղասպանագետ Վահագն Ավետյանը, համայնքի հոգեւոր հովիվ Եղիշե Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ