News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այնպիսի սարսափ, ինչպիսին ես հիմա զգում եմ Դավոսում մասնակիցների մեծամասնության մոտ, Դավոսի ֆորումին իմ մասնակցության տարիներին ես հիշում եմ միայն մեկ անգամ։ Այս մասին BFM–ի հետ զրույցում ասել է «Ռոսնանո» ՍՊԸ ղեկավար Անատոլի Չուբայսը՝ մեկնաբանելով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումը։

«Երեւի թե մի անգամ է նման սարսափի զգացողություն եղել։ Դա 2009-ի Դավոսն էր, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարցեր էր առաջացրել։ Հիմա սարսափի աստիճանը հավասար է դրան։ Այդ ամենը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված աշխարհը փլուզվում է, այն այլեւս չկա»,– ասել է Չուբայսը։

Նրա խոսքով՝ Դավոսը ֆորումը բացելիս Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը ձոն նվիրեց շուկայական տնտեսությանը՝ կոչ անելով չեղարկել երկրների միջեւ առեւտրայն արգելքները, իջեցնել տուրքերը, ինչպես նաեւ վստահեցնելով, որ Չինաստանը նախկինում փակ նոր շուկաներ է բացում։

Դա 2 օր առաջ էր՝ այն նույն ժամանակ, երբ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկային բոլորը նեղացնում են, որ ինքը բարձրացնելու է ներմուծման տուրքերը, եւ որ եթե գերմանական կամ այլ ավտոընկերությունները գործարաններ կառուցեն Մեքսիկայում, ապա նրանք հսկայական ներմուծման տուրք պետք է վճարեն ԱՄՆ ներկրելու համար։

Եվս մի հետաքրքիր դետալ. փոխվել է անգամ ոչ թե տոնը, այլ եզրութաբանությունը։ Համաշխարհային առաջնորդները, վերլուծաբանները, լրագրողներն օգտագործում են այնպիսի եզրեր, որոնք առհասարակ արգելված էին հանրային ելույթներում՝  «ապուշ որոշում», «ապուշների կայացրած որոշում», «հիմարներ» եւ այլն։

«Ահա, երեւի թե, Դավոսի ամենահստակ նկարագրությունը։ Դա գլոբալ քաղաքական աղետի սարսափի զգացողությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ