News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ն չի թուլացնի իր ջանքերը եւ կշարունակի փնտրել հակամարտության խաղաղ հանգուցալուծումը: Այս մասին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում նշել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Սեբաստիան Քուրցը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նախադրյալներ է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, նա պատասխանել է. «Չնայած Մինսկի խմբի եւ նրա համանախագահների մեծ ջանքերին՝ 2016 թվականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նշանավորվեց որպես կոպիտ հետքայլերի տարի, ինչն արտահայտվեց մարտական գործողությունների ակտիվացմամբ եւ տեղի բնակչությանը հասցված զրկանքների ավելացմամբ:

Ինչեւէ, ԵԱՀԿ-ն չի թուլացնի իր ջանքերը եւ կշարունակի փնտրել հակամարտության խաղաղ հանգուցալուծումը: Ավստրիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, կողմերին կոչ է անում կենտրոնանալ երկխոսության ձեւավորման եւ դիվանագիտական աշխատանքի վրա: Ավստրիան պատրաստ է ջանքեր ներդնել խաղաղ գործընթացի ամրապնդման եւ բանակցությունների առաջմղման համար:

Որպես ԵԱՀԿ Գործող նախագահ ես կայցելեմ Հայաստան եւ Ադրբեջան եւ հույս ունեմ այցի ընթացքում նոր խթան հաղորդել բանակցություններին: Այցի շրջանակում կոնկրետ առաջարկներ կարվեն, որոնց շուրջ արդեն խորհրդակցություններ են ընթանում` Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակում եւ պայմանավորված կողմերի պատրաստակամությամբ»:

Նրա խոսքով, համանախագահները ցանկանում են, որ հնարավորինս արագ իրագործվեն վստահության ամրապնդմանն այն մեխանիզմները, որոնց մասին անցյալ տարի պայմանավորվել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները. «Մենք պատրաստ են օգնել անհրաժեշտ գործնական քայլեր կատարել Անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրման համար»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի ներգրավմանը, Քուրցը նշել է. «Բանակցությունները ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, եւ բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացված են այս ձեւաչափում: Ավելին, ինչպես գիտեք, համանախագահները պարբերաբար այցելում են Լեռնային Ղարաբաղ: Այս տարի կլրանա 10 տարի այն պահից, երբ «Մադրիդյան սկզբունքներն» առաջին անգամ դրվեցին բանակցությունների սեղանին: Դրանք ներառում են հարցի համընդհանուր կարգավորման բոլոր բաղադրիչները: Երբ մենք կգանք վերջնական համաձայնագրին, կարեւոր կլինի համոզվել, որ բոլոր շահագրգիռ հայերի եւ ադրբեջանցիների շահերն ու իրավունքները հաշվի են առնվել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ