News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը, եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք: Այս մասին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում նշել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:

«ԵԱՀԿ-ն կոնսեսուսի վրա հիմնված կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ 57 անդամ-երկրները հավասար ձայնի իրավունք բոլոր որոշումների կայացման ժամանակ, ներառյալ նրանք, որոնք վերաբերվում են դաշտային առաքելությունների մանդատներին:

Հաշվի առնելով սա, ԵԱՀԿ յուրաքանչյուր նախագահության հիմնական խնդիրներից է հեշտացնել կունսեսուս ձեւավորելու գործընթացը` հանդես գալով իբրեւ արդար միջնորդ: Հենց այդ պատճառով, ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, մենք արագորեն վերսկսեցինք խորհրդակցությունները եւ բանակցությունները: Այս առումով բոլոր անդամ-երկրների ակտիվ, կառուցողական ներգրավվածությունը եւ աջակցությունը շատ կարեւոր է»,-նշել է նա:

Կուրցի խոսքով, ի վերջո, բոլորիս ընդհանուր շահն ու պատասխանատվությունն է երաշխավորել կազմակերպության արդյունավետ աշխատանքը. «Մենք տեղյակ ենք դաշտային առաքելությունների խնդրի շուրջ ծավալված շահարկումներին եւ ենթադրություններին, եւ նման հետաքրքրությունը բնական է:

Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը, եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը ժամանակավորապես «օդից կախված» է, քանի որ չկա կոնսենսուս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ:

Ըստ գործող պրակտիկայի՝ ազգային գրասենյակների գործունեության մանդատը երկարաձգվում է ամեն տարի ԵԱՀԿ անդամ երկրների կոնսենսուսի հիման վրա։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ադրբեջանն է խոչընդոտում կոնսենսուսի կայացմանը: Այս առնչությամբ, ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի մանդատը երկարաձգումը արգելափակելու համար Ադրբեջանի կողմից բերվող «պատճառներն» անհիմն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ