News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փաստացի տեղը դրեց ադրբեջանական կողմին: Հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Լավրովի վերջին հայտարարությանը՝ նա նշեց, որ մոսկովյան դիվանագիտությունը միշտ ուժեղ պատասխան հարվածի հնարքն է կիրառում: «Ես դրական եմ գնահատում դա, քանի որ նման, կարելի է ասել, էմոցիոնալ հայտարարության տակ բավական լուրջ դիվանագիտական դեմարշ է թաքնված՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը միջազգային հարց է, որով զբաղվում են համապատասխան կազմակերպությունները»,- ընդգծեց Նավասարդյանը:

Եվ վերջին շրջանում, ըստ նրա, հաշվի առնելով նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, կարծես փորձ է արվում սթափեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որն անցնում է «կարմիր գիծը» եւ բացարձակ չի ուզում խաղալ այն կանոններով, որոնք դրված են խնդրի լուծման հիմքում: Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, Արման Նավասարդյանի խոսքով, չի կատարում ադրբեջանական կողմը՝ շեշտադրելով խնդրի ռազմական լուծումը:

2016 թվականի արդյունքներով կազմակերպված մամուլիսի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին, հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ