News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի բնակչության քանակը 2016-ին հասել է 1 մլրդ 382–ի՝ մեկ տարում աճելով 8.09 մլն–ով։ Այս մասին հայտնում է Չինաստանի պետական վիճակագրական ծառայությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։ Այս թվերում հաշվի չեն առնվում Հոնկոնգը եւ Մակաոն։

2016-ին երկրում ծնվել է 17.86 մլն երեխա, մահացել՝ 9.77 մլն մարդ։  Երկրում կա 708-.15 մլն տղամարդ, 674.56 մլն կին, այսինքն՝ 104.98 տղամարդուն բաժին է հասնում 100 կին։  Այս խնդրի մասին արդեն խոսում են նաեւ չինացի մասնագետները։ Նրանք մտահոգված են, որ ավելի քան 4 մլն չինացի տղամարդ 2020 թվականին չեն կարող ամուսնանալ։

Աշխատունակ մարդկանց թիվը կազմում է 907.47 մլն, իսկ թոշակառուներինը՝ 230.96 մլն, այսինքն՝ բնակչության 16.7 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ