News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում Եվրոպայի Խորհրդին հետաքննելու ձայներ գնելու մեղադրանքները: Այս մասին հայտարարություն է տարածել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման Քարտուղարությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը եւ եվրոպական վեցերկրներում նրա պաշտոնական ներկայացուցիչներն այսօր կոչ են արել Եվրոպայի Խորհրդի երեք բարձրագույն պաշտոնակատարներին` հետաքննելու այդ կազմակերպության ներսում առկա կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները եւ հայտնում են իրենց խորին մտահոգությունը Եվրոպայի մարդու իրավունքները պաշտպանող ամենակարեւոր կառույցում արդյունավետ հակակոռուպցիոն ներքին մեխանիզմների ակնհայտ բացակայության կապակցությամբ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը, որը հանդիսանում է աշխարհի ամենամեծ հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը, պահանջում է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար պարոն Թորնբյորն Յագլանդից սկզբունքային պատասխան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) առկա կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներին, որոնք վերջերս հնչեցվել են Եվրոպական կայունության նախաձեռնության (ԵԿԽ) կողմից:

Ելնելով իր կողմից իրականացված հետաքննության արդյունքներից` ԵԿԽ-ն պնդում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանն ապօրինի կերպով ազդել է Եվրոպայի Խորհրդի գործունեության եւ մարդու իրավունքների վերաբերյալ քվեարկությունների արդյունքների վրա` ենթադրաբար փոխանցելով ահռելի գումարներ եւ այլ բարիքներ ԵԽԽՎ-ի առանցքային պատգամավորներին:

«Վարքագծի կանոնների խախտումների ցանկացած հետաքննությունը եւ այդպիսի խախտումների հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ որոշումների ընդունումը  թողնված է բացառապես Վեհաժողովի նախագահի իրավասությանը եւ գտնվում է պատգամավորների լիակատար հսկողության տակ», - նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Քարտուղարության նամակում, որը ստորագրել են նաեւ կազմակերպության վեց երկրներում (Չեխիա, Ֆրանսիա, Իտալիա, Լատվիա, Իսպանիա եւ Մեծ Բրիտանիա) պաշտոնական ներկայացուցիչները:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին, Նախարարների կոմիտեի նախագահ Իոաննիս Կասուլիդիսին եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտ Ֆոնտ դե Մորային ձեռնարկել հետեւյալ կոնկրետ քայլերը.

• Հրապարակավ հանդես գալ խիստ հայտարարությամբ` հաստատելով որ կոռուպցիան տեղ չունի Եվրոպայի Խորհրդում:

• Աջակցել ԵԽԽՎ-ում լավագույն միջազգային չափանիշներին համապատասխանող բարեվարքության հատուկ համակարգի ստեղծմանը, որը կապահովի իր անդամների կողմից էթիկայի բարձրագույն չափանիշներով առաջնորդվելը:

• Այս տիպի հարցերով փորձագետի ղեկավարությամբ ձեռնարկել անկախ հետաքննություն 2013թ. հունվարին ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանում քաղբանտարկյաների վերաբերյալ զեկույցի քվեարկության հանգամանքների եւ ադրբեջանական պատվիրակության անդամների վարքագծի վերաբերյալ:

«Առանձնապես կարեւոր էմշակել վճռական դիրքորոշում քաղբանտարկյալների հարցում սկզբունքայնություն դրսեւորելու վերաբերյալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Նոյկիրխը կարևորել են ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված ԵԽ համապարփակ փաթեթը
Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը՝ ուղղված...
Անահիտ Մանասյանը ԵԽ պաշտոնյային ներկայացրել է ԼՂ բռնի տեղահանվածների վերաբերյալ փաստահավաք աշխատանքները
Քննարկվել են նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքները...
Եվրոպայի խորհուրդը 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծման համար
ԵԽ-ն կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը...
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է դառնալ խաղաղության գործընթացի կարևոր նախադրյալ․ Բուրիչը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին…
Ամենաշատ