News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը շուտով կհայտարարի ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցության ձեւաչափի մասին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը։

«Եթե խոսքը վերաբերում է մեր եւ Սեյրան Օհանյանի խնդրին, ստացվում է` երկու բավականին մեծ վաստակ ունեցող անձինք, որոնք ունեն կառավարման բավականին լուրջ փորձ. Վարդան Օսկանյան, որը արտգործնախարարությունում աշխատել է 10 տարի, եւ Սեյրան Օհանյան, որը պաշտպանության նախարար է եղել տեւական ժամանակ եւ Արցախում լուրջ ավանդ ունեցող անձնավորություն, կարծում ենք` բավականին սոլիդ կլինի ունենալ դաշինքում այդ երկու անձանց: Ինչպիսի համագործակցություն կլինի ապագայում, դա շուտով կհայտարարենք, այժմ քննարկում ենք ձեւաչափը: Սեյրան Օհանյանը կուսակցական չէ, բայց մենք կգտնենք համագործակցության ձեւաչափը»,– ասաց նա։

Ստեփան Մարգարյանը չբացառեց նաեւ համագործակցության հնարավորությունը ընդդիմադիր այլ ուժերի, մասնակվորապես, «Լուսավոր Հայաստան» «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ստեղծած «Ելք» դաշինքի հետ:

«Այս պահին չկան ինտենսիվ քննարկումներ այդ ուղղությամբ, մենք պատրաստ ենք քննարկել, այսինքն մեր այն հայտարարությունը, որ բոլոր ոչ իշխանական ուժերի հետ պատրաստ ենք քննարկել, ուժի մեջ է, մենք որեւէ խնդիր չենք դնում, ի սկզբանե ոչինչ չենք բացառում: Դեռ ժամանակ կա վերջնական որոշումներ կայացնելու, քննարկելու»,– ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ