News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս տարեվերջին Չինաստանը կսկսի բնակչությանը երկրաշարժի հզորության եւ աղետի սպառնալիքի մասին արտահերթ ծանուցող պետական ծրագրի իրականացումը: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Չինաստանի պետական սեյսմոլոգիական վարչությունից:

Համակարգի կառուցումը մոտ 5 տարի կտեւի: 1,85 մլրդ յուան (մոտ 30 մլն դոլար) կհատկացվի 15,510 կայանների կառուցման համար, որոնք նախատեսված են  երկրաշարժերի մոնիթորինգի եւ մագնիտուդի չափման համար:

Համակարգը կարող է երկրաշարժերի մասին բազային տեղեկություն հաղորդել դրանց առաջացումից հետո 1-2 րոպեի ընթացքում, ստորգետնյա ցնցումների մագնիտուդի մասին՝ երկրաշարժից հետո 2-5 րոպեի ընթացքում եւ աղետի հետեւանքների մասին մանրամասն տեղեկություններ՝ 30 րոպեից մինչեւ 24 ժամվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ