News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է իրենց ստեղծած դաշինքին եւ այլ դաշինքների հետ համագործակցության հնարավորությանը: Ուշագրավ է, որ մինչ «Ժառանգության» ներսում տարաձայնություններ կան եւ դեռ որոշում են՝ դաշինքով են գնալու ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրություներին, թե առանձին, Ստեփան Մարգարյանն ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկել ու համաձայնության են եկել համագործակցության մի շարք կարեւոր հարցերի շուրջ։ 

Պարոն Մարգարյան, Գագիկ Ծառուկյանը վերադարձել է քաղաքականություն եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինքով»: Ինչպե՞ս եք գնահատում նրա վերադարձը եւ արդյոք հնարավոր եք համարում նրա հետ համագործակցությունը։

Մենք ողջունում ենք Ծառուկյանի վերադարձը եւ դաշինքի ստեղծումը: Ինչպիսին կլինի այդ դաշինքը, դեռեւս պարզ չէ, չի հայտարարվել։ Մենք Ծառուկյանի հետ ունենք անցած ճանապարհ, որը մենք հարգում ենք։ Թե ապագայում ինչ կլինի, չեմ կարող ասել, այս պահին քննարկում չկա։ Չենք ասում, թե դեմ ենք համագործակցությանը, նման բան չկա, ուղղակի այս պահին նման քննարկում չկա։ Տարբեր ձեւաչափերի համագործակցություն կարող է լինել։

Ծառուկյանի մտնելը քաղաքականություն մենք համարում ենք լավ, որովհետեւ քաղաքական դաշտում ավելի հստակություն է մտցվում եւ նախընտրական փուլն ավելի դաշինքային է դառնում, կոնսոլիդացվում է։ Ծառուկյանը կլինի առնվազն ազդեցիկ բեւեռ, այդպիսին կլինի նաեւ մեր դաշինքը, ինչպիսի համագործակցություն կլինի, մենք կքննարկենք, բայց կարծում ենք, որ փաստը, որ առանձին- առանձին կուսակցությունների մասնակցելուն փոխարինում է դաշինքային մասնակցությունը, դրական է:

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նույնպես քննարկումներ են ընթանում: Ի՞նչ փուլում են դրանք:

Մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկումների, բանակցությունների մեջ ենք, դրանք դեռ չեն ավարտվել, կարծում եմ` շուտով պարզ կլինի: Քննարկումներն ընթացել են բավականին դրական, քննարկել ենք բավականին լուրջ դաշինքի քաղաքական հենքի հետ կապված խնդիրներ, բազմաթիվ հարցերում համաձայնության եկել ենք, հիմա տեսնենք, շարունակվում են բանակցությունները:

Ո՞ր հարցերի շուրջ համաձայնության չեք եկել:

Չեմ կարող ասել, մենք պայմանավորվել ենք հրապարակել այն, ինչ պոզիտիվ է: Եղել է համաձայնություն բավականին լուրջ հարցերի շուրջ, մենք փաստաթուղթ էինք ձեւավորում բավականին երկար ժամանակ, դա ծրագրային գաղափարական հենքն էր, որը մենք ներկայացնելու ենք ավելի բացված տեսքով առաջիկայում, այսինքն որ դաշինքը չլինի արհեստական, այլ ունենա բավականին լուրջ հենք եւ ասելիք հանրությանը, այդ փաստաթղթի շուրջ է եղել քննարկումը: Հիմա այդ նույն փաստաթղթի քննարկում եղել է նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ, քննարկումը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ