News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտնում են, որ Արկտիկայում նոր կղզի է հայտնվել։ Բաֆֆինի հողատարածքի վրա Թագադրման սառցեբեկորն առանձնանում է գլոբալ տաքացման հետեւանքով, հայտնում է Oane–ը։

Ամերիկացի գիտնականները արբանյակային լուսանկարների միջոցով հասկացել են, որ Արկտիկայում նման կղզի գոյություն ունի։ Արտաքնապես նորագոյացությունը փխրուն ժայռաբեկոր է։ Գիտնականները հայտնում են, որ հաճախ այդպիսով առաջացած կղզիները երկար չեն ապրում, քանի որ խախտվում է նախկինում սառցաբեկորից եկող տիղմով սնուցումը։ Նման գոյացությունների վրա ազդում է նաեւ քամին։ Սակայն նոր կղզու պարամետրերը թույլ են տալիս ենթադրել, որ այն կարող է երկար տարիներ պահպանվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ