News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու պատրաստ ընկերության պահանջած գումարը շատ ավելին է, քան նախատեսված էր այդ գործառույթի իրականացման համար։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողներին ասել է  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեսախցիկներ տեղակայելու հարցին։

Նա հիշեցրեց, որ տեսախցիկներ տեղադրելու կապակցությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը մրցույթ է հայտարարել։ «Մրցույթին, որքանով մենք ենք տեղյակ, մասնակցել է միայն մեկ սուբյեկտ, որը եւ ներկայացրել իր պահանջները։ Դրանից հետո սկսվել են որոշակի քննարկումներ»,– նշեց Մուկուչյանը՝ հավելելով, որ հանձնաժողովը հունվարի 19-ին նիստ է հրավիրել, անցկացրել քննարկումներ, որոնց մասնակցել են նաեւ համապատասխան ընկերության ներկայացուցիչները։

«Եվ հարցը, ըստ էության, քննարկման փուլում է, քանի որ ակդ կազմակերպության պահանջած գումարը շատ ավելի է, քան նախատեսված է այդ գործառույթների համար։ Հիմա, բնականաբար, քննարկվում են կազմակերպչական այլ տարբերակներ։ Թե ինչպիսին կլինեն արդյունքները, այդ մասին հանձնաժողովը հետագայում լիարժեք տեղեկություն կներկայացնի»,– ասաց Տիգրան Մուկուչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ