Իտալիայի Աբրուցցոյի շրջանում՝ Rigopiano հյուրանոցի փլատակների տակ, 6 մարդու ողջ են գտել, հայտնում է AFP–ը։
Reuters–ը հայտնում է, որ փրկարարները փորձում են դուրս հանել նրանց։
Ձնահոսքի հետեւանքով հունվարի 18-ին հյուրանոցը ձյան տակ էր մնացել։ Նախնական տեղեկություններով՝ հյուրանոցում մինչեւ 20 մարդ է եղել, որոնց թվում՝ մի քանի երեխա։ Նախօրեին փրկարարները 3 զոհի դիակ էին գտել։