News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.01.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 830.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում եւ հաշվարկվել 286.14հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ գումարով եւ հաշվարկվել է 196.14հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 80.14հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Լոռու տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ 4 հատված ծառի համար հաշվարկվել է 74.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է: Բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 3 ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 42.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝

Շիրակի եւ Երեւանի տարածքային բաժնի կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Հողերի պահպանության ոլորտ՝  

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 30.0հզ.դրամի, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 200.0հազ.դրամի. որից՝

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով եւ հաշվարկվել է 90.0hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 90.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 83 հատ/46.0կգ/ սիգ տեսակի տիրազուրկ թարմ ձուկ`

Երեւանի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 83 հատ /46.0կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է  Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն եւ Նորքի տուն-ինտերնատ: 

ԲՊՏ  վարչարարության եւ փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 5 վարչական տուգանքի որոշում՝ 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի չափով եւ 4 վնասի փոխհատուցման որոշում՝ 166.5հազ.դրամ ընդհանուր գումարի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 մլն.դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ