News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում խորհրդարանական ընտրություններն արդեն նշանակվել են ապրիլի 2-ին։ ԿԸՀ–ն, համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների, պետք է կազմակերպի ընտրական գործընթացները, իսկ մնացած գործառույթները ԿԸՀ լիազորությունների մեջ չեն մտնում։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողներին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով ընտրությունները 2016-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան քառօրյա պատերազմի սկսվելու օրը նշանակելու բարոյական կողմին։

Մուկուչյանը նշեց, որ ընտրությունների անցկացման օրվա կապակցությամբ ցանկացած այլ դատողություն, առավել եւս բարոյական հարթակում, ըստ էության, ԿԸՀ իրավասության առարկան չէ։ «Հարցը բարձրացվում է ԸՕ համապատասխան իրավական դրույթների եւ ՀՀ Սահմանադրության առանձին դրույթների հիման  վրա, սակայն նորից եւ նորից պետք է հաշվի առնել մի բան. կա Ընտրական օրենսգիրք, եւ նշանակվել է օր՝ համաձայն այդ օրենսգրքի։ Ինչ վերաբերվում է ԸՕ–ի կառուցվածքային խնդիրներին, ապա դրանք հարցեր են, որոնք ԿԸՀ իրավասությունների առարկան չեն»,– ասաց նա։

NEWS.am–ի հարցին ի պատասխան, թե ԸՕ–ն նախատեսում է արդյոք ընտրությունների օրը ապրիլի 1-10–ը նշանակել, եւ բացակայում էր արդյոք ապրիլի 9-ին նշանակելու հնարավորությունը, Մուկուչյանն ասաց. «Նշանակված է ընտրությունների օր, դա արդեն տվել է ԿԸՀ աշխատանքի մեկնարկը։ Մնացած գործառույթները ԿԸՀ իրավասություններից դուրս են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ