Մալայզիան պատրաստ է պարեւատրել ցանկացած մասնավոր ընկերության որը կգտնի MH370 չվերթի կորած Boeing 777 օդանավի ֆյուզելյաժը, հայտնում է ABC-ն:
Երբ Մալայզիան, Ավստրալիան եւ Չինաստանը դադարեցրել են օդանավի որոնումները, մի քանի օր հետո Մալայզիայի տրանսպորտի փոխնախարար Աբդուլ Ազիզ Կապրավին հայտարարել է, որ կառավարությունը մասնավոր ընկերությունների հետ համագործակցության համար բաց է եւ պատրաստ է նրանց պարգեւատրել, եթե որոնումները հաջողությամբ ավարտվեն: Նա նշել է, որ պարգեւտրման չափը դեռեւս որոշված չէ: Նրա խոսքով՝ որոնումների բոլոր ծախսերը ըկերությունը կստանձնի, իսկ Մալայզիայի կառավարությունը միայն պարգեւավճար կտա:
«Մալայզիական ավիաուղիների» օդանավը, որը Կուալա Լումպուրից Պեկին էր ուղեւորվում, անհետացել է 2014-ի մարտին: Օդանավում 239 ուղեւոր եւ անձնակազմի անդամ է եղել: Օդանավի որոնումները դադարեցվել են այս տարվա հունվարի 17-ին: