News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հասարակությունը ընտրություններից ոչ թե ակնկալիքներ պետք է ունենա, այլ՝ պահանջներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Նա նշեց, որ պատասխանատու իշխանություն ձեւավորելու համար հասարակությունը պետք է ինքը պատասխանատու մոտեցում ցուցաբերի ընտրություների հանդեպ. «Ընտրությունը ոչ թե լավ կամ վատ իշխանություն ընտրելու համար է, այլ պատասխանատվության համար է՝ այս երկրի, ժողովրդի ապագայի, քո անձնական ապագայի վերաբերյալ։ Մենք կեղծում ենք, վաճառում ենք, ինչ-որ ուրիշ բաներ ենք անում ընտրելու փոխարեն, մենք հրաժարվում ենք պատասխանատվությունից, առաջին հերթին։ Անպատասխանատու հասարակությունը չի կարող ունենալ պատասխանատու պետություն։ Կարծում եմ, որ իշխանությունը եւ կուսակցությունն են հանրությանը սպասարկող մեխանիզմները, այլ ոչ թե հակառակը»,-ասաց նա։

Այդ պատճառով, Բաբայանի կարծիքով՝ հասարակությունը պետք է կարողանա իր հստակ պահանջները ձեւավորել եւ ներկայացնել քաղաքական ուժերին։

«Ես կարծում եմ, որ հասարակությունը որեւէ սպասելիք եւ ակնկալիք պետք է չունենա, այլ պետք է իր պահանջները ներկայացնի իշխանությանը։ Իսկ եթե սպասեն, թե՝ արի, մեզ կերակրի, ուրեմն էս վիճակը մշտապես շարունակվելու է։ Մենք՝ որպես հասարակություն, գոնե հասարակության որոշակի խավեր, պիտի կարողանանք ձեւակերպել մեր պահանջները քաղաքական կուսակցություններից։ Քաղաքական կուսակցություններն ընտրություններից առաջ զբաղվելու են պոպուլիզմով: Մենք պետք է տարբերենք պոպուլիզմը իրականությունից, չէ՞ որ խոստումներն իրագործելը հնարավորություններից են կախված, այլ ոչ թե բարի կամքից»,- մեկնաբանեց Տիկնիկային թատրոնի ղեկավարը։

Ասուլիսին ներկա Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանն իր հերթին նշեց, որ ընտրություններին լինելու է այն, ինչին կսպասի հասարակությունը. «Հստակ կարող եմ ասել՝ ինչ կցանկանանք, այն էլ ունենալու ենք ընտրություններին. ուզում ենք տեսնել սկանդալներ, սկանդալներ կլինեն, ուզում ենք տեսնել դատափետում, փոխադարձ հայհոյանք, դա էլ կլինի։ Ես, լինելով լավատես մարդ, ուրիշ բան եմ ցանկանում. ամեն ինչ կանեմ, որ տեսնեմ գաղափարական տարբեր ծրագրերի առաջադրում, փոխադարձ հարգանքի մթնոլորտ»։

Նրա կարծիքով՝ խորհրդարանում մտավորականների ներկայությունն անհրաժեշտություն է, քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին, եւ դրանց մասնագետների ներկայությունը խորհրդարանում կնպաստի գործին։

«Ես կարծում եմ, որ ապագա խորհրդարանում պետք է լինեն տաղանդավոր պատմաբաններ, գիտնականներ, որովհետեւ քաղաքական գործիչները այն չափով իրազեկ չեն արվեստի, գիտության խնդիրներին, որքան մեր մտավորականները։ Ապագա պառլամենտի կեսը թող լինեն մտավորականներ։ Տասական թվականներին Օսմանյան պառլամենտի լավագույն պատգամավորը Գրիգոր Զոհրապն էր»,- ասաց Աբգար Ափինյանը։

Այս խոսքին հակադարձեց Ռուբեն Բաբայանը. «Եթե հայ ժողովրդի ճակատագրով զբաղվեին քաղաքական գործիչները, այլ ոչ թե գրողները, գուցե 100 տարի առաջ ճակատագիրը ուրիշ ձեւով դասավորվեր։

Մտավորականները թող իրանց գործով զբաղվեն, ի՞նչ գործ ունեն պառլամենտում, օրենք գրելու հետ ես ի՞նչ գործ ունեմ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ