News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գործարար միջավայրի բարելավման (Doing Business) եւ ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում մինչ տարեվերջ նախատեսվում է իրականացնել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկում, որը սահմանվում  է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ:

Անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման համար մշակվել է մեկ պատուհանի գաղափարը կրող www.e-permits.am էլեկտրոնային կայքը, որի աշխատանքային ընթացքին ծանոթացնելու, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու կամ վերազինելու նպատակով այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կազմակերպվել է աշխատանքային քննարկում:

Ծրագրի մանրամասն ներկայացումից հետո որոշվել է ձեւավորել աշխատանքային խումբ, որը մինչ կայքի օրենքով սահմանված ժամկետի գործարկումը, կքննարկի հանդիպմանը ներկա մասնագետների կողմից ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները:

Ըստ էության, սա` կառուցապատման ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանն ուղղված միջոցառումների շարքում, հերթական քայլերից մեկն է:

Տպել
Ամենաշատ