News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր քաղաքական ու հասարակական շրջանակներում ամենաքննարկվող հարցերից մեկն է, թե արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է մասնակցել է 2017թ. խորհրդարանական ընտրություններին, ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում:

Այս առնչությամբ նախօրեին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշել էր, դա իրավաբանական հարց է եւ իրավաբանները պետք է որոշեն. «Կորոշեն պատկան մարմինները. օրենքը թույլ կտա, կլինի ցուցակում, թույլ չի տա՝ չի լինի»,- ասել է նա:

Նշենք, որ Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ այն անձը, ով վերջին 4 տարիներին բնակվել է Հայաստանում: Կարեն Կարապետյանը 2011-2016 թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, 2012 թվականից էլ՝ «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը: Եթե համապատասխան իրավական ընթացակարգով պարզվի, որ Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, նա չի կարող նաեւ ընդգրկվել ՀՀԿ-ի ցուցակում:

Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի քննարկման առարկա դարձած դրույթները խնդրեցինք մեկնաբանել ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը:

Պարոն Դանիելյան, ՀՀԿ մամուլի խոսնակը նախօրեին հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի ՀՀԿ ցուցակում լինելու խնդիրը իրավաբանների քննարկելիքն է: Հիմա օրենսդրությունը նման հնարավորություն ընձեռում է, թե ոչ: Կարեն Կարապետյանը կարո՞ղ է առաջադրվել ՀՀԿ ցուցակում: Պարզաբանեք, խնդրեմ:

Հարցադրումը սոսկ իրավական հարթության վրա չէ, քանի որ օրենսդրության դրույթները միանշանակ են, հարկ եղած դեպքում կարելի է եւ առավել մատչելի պարզաբանել, սակայն բուն հարցին սպառիչ պատասխան տալու համար անհրաժեշտ քննարկել օրենսդրությամբ ամրագրված պահանջներին համապատասխան՝ հիմքերի փաստացի առկայության հարցը, որոնցից ակնհայտ արժեւորվում են մշտական բնակությանն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանն առնչվող փաստական հանգամանքները:

Այսպես, պատգամավորին ներկայացվող պահանջները Սահմանադրությամբ ամրագրված են, որպես ընտրական իրավունքի բաղադրիչներ, մասնավորապես, 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն, այդպիսի պահանջներ են հանդիսանում՝ 25 տարին լրացած լինելը, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, ընտրական իրավունք ունենալը եւ հայերենին տիրապետելը: Ընդ որում, 48-րդ հոդվածն արդեն գործողության մեջ է դրվել եւ պետք է տարածվի այս փուլում ընթացող ընտրական հարաբերությունների վրա, ինչը բխում է Սահմանադրության 209-րդ հոդվածի 1-ին մասից:

Ինչո՞ւ վերը նշված պահանջներից առանձնացրեցի երկուսը՝ միայն Հայաստանի քաղաքացի լինելն ու Հայաստանում մշտապես բնակվելը, քանի որ այդ պահանջներն արդեն վերաբերում են խնդրի փաստական ասպեկտներին եւ իրավական լուծման հետ աղերսներ չունեն: Հնարավորինս մատչելի հարթությամբ ուղղակի նկատենք, որ մշտական բնակության պահանջին համապատասխանող հիմքի առկայության հարցը քննարկելու համար հարկ է պարզել, թե առաջադրվող թեկնածուն, արդյո՞ք, վերջին 4 տարում առնվազն 731 օր չի բացակայել Հայաստանից, այլ կերպ ասած՝ վերջին 4 տարում առնվազն 731 օր բացակայելու դեպքում, նրան չի կարող տրվել մշտապես բնակվելու մասին տեղեկանք:   Այս դեպքում, ՀՀ ընտրական օրենսգրքի նույն հոդվածով սահմանված են նաեւ որոշ ողջամիտ վերապահումներ, ըստ որի՝ այդ ժամկետային պահանջը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր հանրային ծառայողներ են եւ բացակայել են Հայաստանից՝ ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

Սերժ Սարգսյանը տարբեր հանդիպումների ժամանակ, ելույթներում նշել է, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը: Արդյոք 2018 թվականի ապրիլից եւս հետո Կարեն Կարապետյանը իրավական տեսանկյունից կարող է մնալ վարչապետի պաշտոնում:

Այս հարցը մասամբ փոխկապակցված է նախորդի հետ, թեպետ՝ ունի որոշ լրացուցիչ ասպեկտներ: Նախ, պատգամավորին ներկայացվող վերը նշված պահանջները դեռեւս չեն տարածվում Կառավարության անդամի վրա, քանի որ Սահմանադրությամբ այդպիսի դրույթ նախատեսող 148-րդ հոդվածը գործողության մեջ կդրվի միայն նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Այս կարգավորումը նախատեսված է Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասով:

Պատգամավորին ներկայացվող պահանջներին, որոնց արդեն անդրադարձանք, բավարարելու հարցն արդեն հարկ կլինի քննարկել հենց Հանրապետության վարչապետ առաջադրելու պահի դրությամբ, այսինքն՝ 2018 թ.: Այս դեպքում եւս անհրաժեշտ է քննարկման նյութ դարձնել այն հարցադրումները, թե որքանով են փաստական հիմքերը՝ հենց այդ պահի դրությամբ բավարարում: Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին: Այլ կերպ ասած, դարձյալ առանցքային է համարվում խնդրի ոչ թե իրավական, այլ փաստական ասպեկտը:

2018 թվականին վարչապետի թեկնածուին ներկայացվող պահանջներն ի՞նչ են ենթադրում. կխնդրեի մանրամասնել 731 օրվա, այլ ոչ՝ 4 տարի մշտապես բնակվելու պահանջը: Դա ինչպես է հաշվարկվում:

«Մշտական բնակություն» եզրույթը, բնականաբար, չի կարող բացարձակ ընկալվել, հակառակ դեպքում սոսկ մի քանի օրով բացակայելն արդեն կդիտարկվեր իբրեւ պահանջներին չբավարարելու հիմք, ուստի օրենսդրորեն ամրագրվել է ողջամիտ իրավական նորմ, ըստ որի՝ քաղաքացին չի համարվում վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, եթե մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու նպատակով լիզոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանից: Այս նորմից բխում է, որ խոսքն անընդմեջ 731 օրվա մասին չէ, այլ այն իրավիճակի, երբ վերջին 4 տարվա ընթացքում, իսկ այդ ժամկետը կազմում է 1461 օր, անձն ընդհանուր, հանրագումարային կտրվածքով չի բացակայել առնվազն 731 օր:

Բացառությունների մասին արդեն խոսեցինք, ուստի հավելենք, որ այդ վերը նշված դեպքերում (հանրային ծառայողների համար ծառայողական գործողումներ եւ այլն) բացակայության համար սահմանված ժամկետային պահանջը չի գործի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ