News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները հունվարի 18-ին այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին եւ հնարավորություն տվել հարազատների հետ ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել։

NEWS.am-ի թղթակցի  հարցին ի պատասխան՝ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը հայտնել է, որ այցը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելում է կալանքի տակ գտնվող անձանց՝ նրանց պայմաններին, նրանց նկատմամբ վերաբերմունքին ծանոթանալու, ինչպես նաեւ հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու համար, նշել է Մուսայելյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանy գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Հապճեպ սարքած գործի ավարտին նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ