News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Anadolu Taşıt Ticaret AŞ համատեղ ձեռնարկությունը՝ թուրքական Yazıcılar հոլդինգի մասնակցությամբ Վրաստանում 50,7 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կկառուցի։ Հոլդինգը հայտնում է, որ նախագծի արժեքը կազմում է 82 միլիոն դոլար։ ՀԷԿ-ը կկառուցվի Խելեդուլա գետի վրա։

Վրաստանի էներգետիկայի նախարարության եւ Anadolu Tasit Ticaret AS-ի միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն ավարտված են։ Նախագծի համաձայնագիրն ուղարկվել է Վրաստանի էներգետիկայի նախարարություն, եւ ՀԷԿ-ի կառուցումը կսկսվի համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո։ Համաձայն նախագծի՝ նոր ՀԷԿ-ը օրական 257 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա կարտադրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ