News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է բանակցությունները «Ելք», ձեւավորվելիք Օսկանյան-Օհանյան դաշինքների, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի հետ։ Կուսակցությունում դեռ չեն կողմնորոշվում վերջնականապես որ ուժի հետ են միավորվել։ Կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում վերստին պնդեց, որ կողմ են լայն համախմբման։ Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը միաժամանակ բանակցում է նշված կողմերի հետ։ Նա հույս ունի, որ հնարավոր է իշխանափոխության, երկրում իրավիճակ փոխելու գաղափարի շուրջ համախմբել արդեն ձեւավորված դաշինքներին։ 

«Մենք ընտրություններին կգնանք միայն լայն համախմբման հետ, մեր մոտեցումները չեն փոխվել՝ լայն համախմբման կողմնակից ենք, որը հնարավորություն կտա իրավիճակ փոխելու։ «Ժառանգությունը» միայնակ կարող է մասնակցել ընտրություններին եւ խորհրդարանում մեր տեղը ունենալ, սակայն լայն համախմբման միջոցով հնարավոր կլինի դուրս գալ ստեղծված իրավիճակից»,-մանրամասնեց Մարտիրոսյանը։

Հարցին՝ ի՞նչ նկատի ունի լայն համախմբում ասելով, քանի՞ ուժի միավորումն է «լայն համախմբումը», օրինակ, երեք ուժի միավորումը բավարա՞ր չէ, որ «Ժառանգությունը» կողմնորոշվի, պատասխանեց․ « Լայն համախմբումը այն է, որ հնարավորություն կընձեռի իշխանափոխության համար պայքարել, արմատական փոփոխություն իրականացնել, երկրում իշխանությունը վերականգնել, ոչ թե կուսակցությունների թիվն է կարեւոր, այլ որ փոփոխություն իրականցնելու կարողություն ունեցող ուժային կենտրոն ձեւավորվի»։

 Դիտարկմանը՝ հնարավո՞ր է համարում «Ելքի» ու Ծառուկյանի համախմբումը, երբ դաշինքը ներկայացնող երկու ուժ Հայ ազգային կոնգրեսի շարքերից հեռացան ՀԱԿ-Գագիկ Ծառուկյան համագործակցության պատճառով, կամ Ծառուկյան-Օհանյան համախմբումը, երբ դաշինքը գլխավորելու հարցը Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի թեկնածության ընտրության հարցում կարող է սրվել, արձագանքեց․

«Բոլորը եթե իրենց ամբիցիաները, իրենց պատկերացումները մի կողմ դնեն, միասնական պայքարով իրավիճակ կկարողանան փոխել։ Չմիավորվելով ուժեղանում է իշխանության հաղթելու, կրկին մեծամասնություն դառնալու շանսը»,-ասաց նախկին պատգամավորը։

Արմեն Մարտիրոսյանը բացառեց, որ ինքը առանց «Ժառանգության» ընդգրկիվի որեւէ կուսակցության ցուցակում։ Եթե կուսակցությունը որոշում կայացնի չմիավորվել որեւէ ուժի կամ չմասնակցել ընտրություններին, Մարտիրոսյանը եւս կհետեւի կուսակցության գործունեությանը։

«Առանց «ժառանգության» ես որեւէ քայլ չեմ անելու, եթե ես առանց կուսակցության քայլ անեմ, առաջինը ինձ չեմ հարգի, մնացածն էլ ինձ չեն հարգի եւ դա վաղուց արած կլինեի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ