Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալ Դրամփը կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ ժամանել է Վաշինգտոնի Սբ. Հովհաննես եկեղեցի։ Ավանդույթի համաձայն, ընտրված նախագահը մասնակցել է Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող եկեղեցում կարգին։
Դրանից հետո նախատեսված է, որ Սպիտակ տանը Թրամփ զույգի թեյ կըմպի հեռացող նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կին Միշելի հետ։ Դոնալդ եւ Մելանիա Թրամփն արդեն ժամանել են Սպիտակ տուն, ուր նրանց դիմավորել են Բարաք եւ Միշել Օբամաները։ Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 20: 30–ին:
Սպասվում է, որ երդմնակալությանը կմասնակցի ԱՄՆ–ի տարբեր նահանգներից ժամանած ավելի քան 1 միլիոն մարդ։ Նրանց թվում Թրամփի կողմնակիցներ ու հակառակորդներ են, վերջիններս իրավունք են ստացել Վաշինգտոնում անցկացնել բողոքի ակցիա, որին կմասնակցի շուրջ 270 հազար մարդ։