News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Toyota, Airbus, Deutsche Post, UBS ընկերությունների ղեկավարները հայտարարում են համաշխարհային տնտեսության համար հովանավորչության քաղաքականության վտանգի մասին եւ հորդորում եմ Թրամփին վերանայել մաքսատուրքերի մասին իր հայտարարությունները։

Խոշորագույն կոնցեռնների ղեկավարները զգուշացնում են ԱՄՆ նորընտիր նախագահին չսահմանափակել համաշխարհային առեւտուրը մաքսային տուրքերով։ «Այսօր ոչ ոք չի կարող ամբողջությամբ միայնակ գործել, հատկաես դա վերաբերում է առաջատար տնտեսություններին։ Մաքսակետերը եւ առեւտրային սահմանափակումները վնասում են բոլորին», – Airbus կոնցեռնի վարչության նախագահ Թոմաս Էնդերսի բառերն է մեջբերում Bild պարբերականը։

Իսկ ճապոնական Toyota–ի տնօրենների խորհրդի նախագահ Տակեշի Ուչիյամադան հայտարարել է, որ ավտոկոնցեռնի նպատակը ամերիկյան հասարակությանը աջակցելն է, ինչը համընկնում է Դոնալդ Թրամփի կողմից ձեւակերպված խնդիրների հետ։ «Ավելի շատ աշխատատեղեր Միացյալ Նահանգներում, ներդրումների ավելացում՝ մեր նպատակնեը այնքան էլ չեն տարբերվում», – նշել է Ուչիյամադան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ