News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերիին փաստաբան Գեորգի Մելիքյանի վրա հարձակված դատախազ Կորյուն Ներսիսյանը, որը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է, այսօր` հունվարի 20-ին, դատարանի որոշմամբ հեռացվեց գործի վարույթից:

Դատավոր Ադամյանը, քննության առնելով դատախազի դեմ Մելիքյանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը, որոշեց այն բավարարել եւ դատախազ Կ.Ներսիսյանին հեռացնել գործի վարույթից։

NEWS.am-ի տեղեկություններով, այսօրվա դատական նիստին Գեորգի Մելիքյանին աջակցելու համար ներկա են եղել մի խումբ փաստաբաններ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնել էր փաստաբանների պալատին, որ դատավոր Ադամյանի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում, նույն գործով հանդես եկող դատախազ Կ. Ներսիսյանը, փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է, եւ հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը շպրտել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դուրս՝ հարցերը պարզաբանելու համար:

Մեր տեղեկություններով, դատախազը 34-ամյա Կորյուն Ներսիսյանն է՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից։ Դատախազը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ